ՄԻ ԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կոալիցիայի մաս կազմող ԱԺ երկու խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին, 2012թ. պետական բյուջեի կատարողականի քվեարկության ժամանակ հազիվ կարողացան 66 կողմ ձայն ապահովել: Եվ սա այն դեպքում, երբ միայն ՀՀԿ-ն ունի 70 պատգամավոր (չհաշված ՕԵԿ 6 անդամներին): Քվեարկության արդյունքում գրանցվեց 66 կողմ, 36 դեմ, 1 ձեռնպահ: Սպասվածից էլ քիչ «կողմ» ձայն ստանալն այնքան անսպասելի էր, որ քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի վայրկյան շարունակ ապշած նայեց մոնիտորներին, այնուհետեւ, հակառակ ԱԺ կանոնակարգով սահմանված կարգի, այդպես էլ չհայտարարեց քվեարկության արդյունքները եւ չասաց, որ բյուջեի կատարողականի հաշվետվությունն ընդունվել է, այլ միանգամից անցավ քննարկվող հարցերին: Քվեարկությունից հետո ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրինք՝ իր համար անակնկալ էր այդքան քիչ «կողմ» ձայն ստանալը: «Ինչո՞ւ է քիչ, ճիշտն ասած՝ ես չնկատեցի այդ թվերը»,-դժկամությամբ պատասխանեց նախարարն ու արագ հեռացավ:




Լրահոս