Նախօրեին «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները ջրատար առու փորելու ժամանակ հենց ֆաբրիկայի մոտակայքում հայտնաբերել են պայթուցիկ ական: Փրկարարների շնորհիվ այն անփորձանք վնասազերծվել է: Որտեղի՞ց էր այդ ականը հայտնվել «Արզնի» թռչնաֆաբրիկայի մոտ: Ֆաբրիկայում «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ կատարվածի հետ կապված՝ երկու վարկած է շրջանառվում. առաջինն այն է, որ տվյալ տարածքը Խորհրդային միության տարիներին եղել է զորամաս, իսկ երկրորդ տարբերակը կապված է 1992թ.-ին Բալահովիտի զինանոցի հետ, որը պայթեց: Նրանք ենթադրում են, որ ականն այդ պահեստից է հայտնվել:
ԱԿԱՆԱԺԱՌԱՆԳ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ