ԴՊՐՈՑ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս, Վահրավար համայնքներն արդեն մի քանի տարի է, ինչ դպրոց չունեն: Կուրիսի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ո՛չ աշակերտ ունենք, ո՛չ էլ դպրոց: Ավելի քան 5 տարի է, ինչ դպրոց չունենալու պատճառով երեխաները հաճախում են Մեղրու կամ Ագարակի դպրոցներ»: Իսկ Վահրավարի համայնքապետ Սարգիս Առաքելյանից տեղեկացանք, որ գյուղը դեռ 2004 թվականից դպրոց չունի, բայց 12 դպրոցահասակներ կան, որոնք հաճախում են Մեղրու եւ Ագարակի դպրոցներ: «Դպրոց պահելը ծախս է: Տրանսպորտ էլ չունենք, որով հնարավոր լինի գնալ-գալ, իսկ տաքսին էլ 1500 դրամ է պահանջում: Այս պատճառով ծնողները ստիպված տանում-բերում են: Կամ էլ ընտանիքով գյուղը թողնում են ու գնում, երկու քաղաքներից մեկում վարձով ապրում»,-ներկայացրեց գյուղապետը: Հավելենք, որ այս իրավիճակին զուգահեռ՝ մեր երկրում բացվել են «Օգնի՛ր դպրոցիդ» եւ «Օգնի՛ր մանկապարտեզիդ» կայքեր, որոնց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը: Այս կայքերի միջոցով նվիրատվություն է արվել հայաստանյան ոչ բոլոր դպրոցներին: Մինչդեռ պետք է ուշադրություն դարձնել այսպիսի համայնքներին:




Լրահոս