«Դուք, հնարավոր է, սպանել չեք ցանկացել, բայց արել եք մի բան, որն անում են միայն սպանել ցանկացողները»:
Ա՜յ քեզ խուճուճ միտք, սա նույնիսկ ավելի խճճված էր, քան սլավոնական արտաքինի մասին տեղեկությունը, որը տվեց Հայրիկյանը, ապա հերքեց, այնուհետեւ պատճառաբանեց, թե դա ասել է մոլորեցնելու համար: Փաստորեն, Պ. Հայրիկյանը նման կոմբինացիաներ սիրում է ոչ միայն գործնականում կիրառել, այլեւ իր խոսքում օգտագործել: Օրինակ՝ ի՞նչ կարող է անել սպանել ցանկացողը, եթե ոչ՝ սպանել: Իսկ եթե մարդն արել է մի բան, որը կաներ սպանել ցանկացողը, ապա ինչպե՞ս նա կարող էր չցանկանալ սպանել: Ստացվում է մի բարդ հանելուկ, որի լուծումը երեւի չգիտի նույնիսկ ինքը՝ Պ. Հայրիկյանը: