Կառավարության տարօրինակ որոշումը. ինչո՞ւ պետք է քաղաքացին մարի ՀԷՑ-ի պարտքերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում, մեղմ ասած, տարօրինակ մի որոշում ընդունեց` թույլատրեց Համաշխարհային բանկից վարկ վերցնել, որպեսզի դրանով մարվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլէներգիա արտադրողների նկատմամբ կուտակած պարտքերը: Այսինքն՝ կրկին ՀԷՑ-ի պարտքերը մարում են հարկատուների եւ սպառողների հաշվին: Բայց ուշագրավն այն է, որ կառավարությունը երեկ այդպես էլ չհրապարակեց վարկային համաձայնագիրը, եւ անհայտ մնաց, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը:

«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից փորձեց պարզել, թե վարկային համաձայնագիրը եւ կառավարության որոշումը ինչու չեն հրապարակվում, մեզ պատասխանեցին, որ վարկը վերցվում է ՀԷՑ-ի «առողջացման ծրագիրը իրականացնելու համար: Իր (փաստաթղթի) մեջ առեւտրային գաղտնիք է պարունակում, իսկ որոշման նախագիծն աշխատանքային խմբի կողմից ամբողջական տեսքի կբերվի 3-օրյա ժամկետում, որից հետո այն կհրապարակվի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս