«Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը: Զինված հարձակում էր, նա պաշտպանվել է»:
Դե ինչպե՞ս կարող է քրեաօլիգարխը հաշտվել մարդասպանության մեջ մեղադրվող որդու պատժվելու մտքի հետ: Սովոր են, չէ՞, որ ամեն անգամ ջրից չոր են դուրս գալիս, եւ բոլոր իրենց խուլիգանություններն ու օրինախախտումներն անտեսվում են: Եվ բնավ կապ չունի՝ զինված հարձակում էր, թե մի այլ բան: Կատարվել է սպանություն, եւ մարդասպանն ըստ օրենքի պետք է իր պատիժը կրի, եւ եթե նույնիսկ ապացուցվի էլ, որ «անմեղ» է, դա դեռ չի նշանակի, թե իրականում նույնպես անմեղ է: Նախկինում իշխանությունները հանուն իրենց շահերի միշտ փրկել են Ս. Խաչատրյանին, եւ առ այսօր իր արածների համար պատասխան չի տվել, բայց մինչեւ ե՞րբ: