«Պատգամավորն այստեղ ի՞նչ խնդիր ունի: Հիմա եկաք, մեզ ներկայացրեցիք, մենք ի՞նչ խնդիր ունենք: Ես կառաջարկեի հավաքվենք, տեսնենք` ով պատասխան է տալու… Եթե ես եմ պատասխան տալու, ես տամ»:
Ամեն անգամ, երբ չարաշահումների մասին հերթական սկանդալն է լինում, նմանատիպ իշխանավորները միշտ, օրինակ վերցնելով իրենց նախագահից ու վարչապետից, ընդունում են «ընդդիմադիրի» կեցվածք եւ մարդկանց գլուխները լցնում հերթական պոպուլիստական դատարկախոսություններով՝ պատասխան կտան, կպատժենք, եթե ես եմ մեղավոր, ի՛նձ պատժեք: Եվ նրանք շատ լավ գիտեն, որ եթե իրենք են մեղավոր, ավելի հավանական է, որ չեն պատժվի, քանի որ նույն ՀՀԿ-ական պատգամավորի անվան հետ կապված էլ նախկինում սկանդալներ եղել են, բայց, ինչպես եւ հաճախ լինում է նման դեպքերում, մոռացվել են ու գնացել: