Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարբվի: Օրակարգում ընդգրկված է երեք հարց, սակայն ամենահետաքրքիրը թերևս «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին հարցն է:

Ինչպես հայտնի է` ըստ այս որոշման նախատեսվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Փոփոխության դեպքում արտակարգ իրավիճակների նախարարությունը կղեկավարի Արմեն Երիցյանը, իսկ տարածքայինը կտրվի դաշնակներին, իսկ նախարարն էլ կլինի Դավիթ Լոքյանը:

Հավելենք, որ այս երկու նախարարությունները միացվել էին ընդամենը 2014 թվականի դեկտեմբերին, սակայն հիմա, քաղաքական համագործակցությունից ելնելով, այն կրկին տարանջատելու կարիք կա:




Լրահոս