Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ պետք չէ հիշել անցյալի մասին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ մասին ասել է կապված Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկության հետ:
«Ես հարգում եմ Բենիտեսին, ինչպես բոլոր մարդկանց: Սակայն պետք է մոռանալ անցյալի մասին, քանի որ դա մեզ չի օգնում», – Ռամոսի խոսքերը մեջբերում է իսպանական Sport պարբերականը:
Բենիտեսը հեռացվել էր պաշտոնից Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո` ոչ արդյունավետ արդյունքների համար: Նրան փոխարինել է Զինեդին Զիդանը: