![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/146cb852-2ee4-4e3d-957d-1eccadf9905d.jpg)
Արդեն ավանդույթի համաձայն` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ և դպրոցականների մասնակցությամբ վարչական շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Քաղաքապետարանի աշխատակիցների համար օրը մեկնարկել է հետաքրքիր անակնկալով: Տարբեր դպրոցների մի շարք աշակերտներ մեծ բանաստեղծի կերպարով ու թումանյանական հերոսների հանդերձանքով դիմավորել են աշխատակիցներին օրվա խորհրդանիշ հանդիսացող գիրք-նվերով: