Օբաման նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ուժգնացման մասին օրինագիծ է ստորագրել. փոխանցում է Lifenews-ը:

Ավելի վաղ պատժամիջոցների ընդլայնման մասին փաստաթուղթը հավանության էր արժանացել ամերիկյան Կոնգրեսի կողմից:

Նորարարության համաձայն՝ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն բոլոր անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ովքեր ֆինանսական, տեխնոլոգիական, ռազմական և նյութական աջակցություն կցուցաբերեն ԿԺԴՀ-ին: Պատժամիջոցները կանդրադառնան նաև երկրում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտողներին:

2016թ. հունվարի սկզբին ԿԺԴՀ-ն հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Փետրվարի 8-ին ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել էր արհեստական արբանյակի գործարկման մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս