ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016թ. հունվարի 1-ի դրությամբ տրակտորների քանակը կազմում է 15 հզ. 115, որից սարքին է միայն 11 հզ. 891-ը: Իսկ սարքին բեռնատար ավտոմեքենաների թիվը կազմում է 11 հզ. 583:
Հանրապետությունում առկա է հացահատիկահավաք 1012 սարքին կոմբայն եւ տրակտորային խոտհնձիչներ՝ 1756: Սարքին կերահավաք կոմբայնները 303-ն են, իսկ հատիկազտիչ մեքենաները՝ 361-ը:
«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի մի զգալի մասը բաժին է հասնում մայրաքաղաք Երեւանին, որը գյուղատնտեսական նշանակության հողեր չունի: Կարելի է ենթադրել, որ այդ տեխնիկան վարձով օգտագործվում է մարզերում. մարզի բնակիչները գյուտեխնիկայի համար վճարում են գյուղտեխնիկայի երեւանցի սեփականատիրոջը: