
Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը. փոխանցում է Report-ը: Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարները քննարկել են եռակողմ ֆորմատով համագործակցության զարգացման հեռանկարներն տնտեսական, տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև` իրավիճակը տարածաշրջանում:
Հանդիպման արդյունքների համաձայն՝ Թբիլիսյան հռչակագիր է ստորագրվել:
Հանդիպման գլխավոր թեման Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային ծրագիրն է եղել: Այդ հատվածում աշխատանքները գրեթե ավարտվել են:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը կայացել էր 2012թ.:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան