ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվում, ապա կալանավորվածներին պահելու վայրի աշխատակազմը պե՞տք է բուժզննություն կատարի: Եվ եթե այո, ապա նրա հարազատները կարո՞ղ են ներկա գտնվել, թե՞ ոչ:

Արեւ Վարդանյան (49 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչեւ բժշկի կողմից հակառակը չպահանջելը՝ նաեւ տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, եւ այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնին («Հայաստանի Հանրապետության օրենք ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին», Հ. 21):

«Իրավունքների պաշտպանություն
առանց սահմանների» ՀԿ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բռնությունների կամ տարբեր այլ պատճառներով մարմնական վնասվածքներ ստացած կալանավորների բուժզննության ընթացքում տեղի են ունենում տարատեսակ ապօրինություններ: Առավել հաճախ բժիշկները պայմանավորվում են կալանավայրի աշխատողների հետ, թեեւ սահմանված կարգով դա արգելված է: Այնպես որ, դատաիրավական համակարգի օրենսդրական բարեփոխումները դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն, մինչեւ կյանքի կոչվելը:




Լրահոս