Ռուսաստանում ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Մոսկվայում «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատեր Դմիտրի Կամենշիկին ձերբակալելու մասին

Ինչպես նշվում է ՌԴ ՔԿ պատշոնական կայքում, մեղադրանք է առաջադրվել 2011թ. օդանավակայանում կայացած ահաբեկչության գործով:

Քննության վարկածով՝ Կամենշիկը, Տրիշինան, Նեկրասովն ու Դանիլովը նոր տեսչական համակարգ են ներդրել, որը չի պատասխանում անվտանգության պահանջներին:

47-ամյա Դմիտրի Կամենշիկը «Դոմոդեդովո» օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարն է: Forbes-ի վարկածով՝ 2015թ. նա զբաղեցրել է 27 տեղը Ռուսաստանի հարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում` 3,8 միլիարդ դոլար կարողությամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս