ԻՊ-ը նոր ահաբեկչություններ է նախապատրաստում Եվրոպայում. Եվրապոլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է խոշոր ահանեկչություններ կազմակերպել Եվրոպայում: Ծայրահեղականների թիրախում են խաղաղ բնակիչները: Այս մասին շվեցարական Neue Zürcher Zeitung պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրապոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը:

Եվրապոլի տնօրենը չի պարզաբանել, թե որ երկրները կարող են հայտնվել սպառնալիքի տակ, սակայն հայտնել է, որ ներկա պահին Եվրոպան բախվել է 10 տարվա մեջ ամենախոշոր ահաբեկչական սպառնալիքի հետ. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսլամական պետությունն» ամենախոշոր ահաբեկչությունն իրականացրել է 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում, որի հետևանքով 130 խաղաղ բնակիչ զոհվեց:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս