
Թուրքիան կփակի «Ինջիռլիկ» ավիաբազան ԱՄՆ-ի համար, եթե վերջինս որպես ահաբեկչական կազմակերպություն չճանաչի Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը՝ «Ժողովրդավարական միություն»-ը (PYD). գրում է թուրքական Bugün պարբերականը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Շերեֆ Մալկոչը:
«Որպես ահաբեկչական կազմակերպություն չճանաչելով «Ժողովրդավարական միություն»-ը՝ ԱՄՆ-ն անուղղակիորեն ցուցադրում է, որ համաձայն է վերջինիս գործունեության հետ»,-նշել է Էրդողանի խորհրդականը:
Ավելի վաղ Էրդողանը երկընտրանքի առաջ էր կանգնեցրել ԱՄՆ-ին՝ պահանջելով ընտրել Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների միջև:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան