Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում Վիլնիուսի փողոցի թիվ 99 շենքի բնակչուհու՝ 1981 թ. ծնված Է. Մ.–ի ինքնասպանության փորձը կանխվել է: