
Հունիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել՝ 00.34-ին: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):