
Lragir .am-ի տեղեկություններով, օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը:
Այս տեղեկությունը խնամքով թաքցվել է, սակայն որոնողական լայն աշխատանքներ են տարվել, ընդհուպ ուղղաթիռներով: Սակայն կենդանուն չեն հայտնաբերել: Արջը օրերս հարձակվել է գյուղի վրա և վնասել մի քանի հոգու, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել և շատ արագ “դուրս գրվել”: Արջը հարձակվել է մանկահասակ երեխայով մի կնոջ վրա, սակայն վերջինիս սկեսուրը կարողացել է փրկել հարսին, փայտով հարձակվելով արջի վրա:
Դեռևս տեղեկություն չկա՝ արջը հայտնաբերվել է, թե ոչ: Վայրի կենդանիներ պահելը դարձել է Հայաստանի քրեաօլիգարխիայի սովորույթը, և այս էլ որերորդ դեպքն է, երբ կենդանիները փախչում են նրանցից: