
ԱԺ-ում 71 «կողմ», 17 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Այսպիսով` Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կբաժանվի երկու մասի՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին՝ Դավիթ Լոքյանի ղեկավարմամբ: