Հայաստանում հունիսի 21-ին կնշվի Երաժշտության տոնը: Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Այն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 430 քաղաքներում: 2007 թվականից ի վեր այն տոնվում է նաեւ Հայաստանում:
Տոնի առթիվ հունիսի 20-ին, ժամը 12.30-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա մամլո ասուլիս՝ Դեսպան Անրի Ռենոյի եւ Օրանժ-Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի մասնակցությամբ: