ՌԴ քաղաքացին Nissan Murano-ով գլորվել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Սամարա մարզի Տոլյատի քաղաքի բնակիչ, 45-ամյա Արամ Խաչատրյանը, վարելով Nissan Murano մակնիշի C 960 ВХ համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխի վրա շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես  հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով վարորդը՝ Ա. Խաչատրյանը, ու ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, 1-ամյա Աննա Խաչատրյանը և 3-ամյա Վանո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:




Լրահոս