Վահան Շիրխանյանի կինը չի հիշում ՝ ինչ է կատարվել. նրա վիճակը ծանր է գնահատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, փետրվարի 15-ի առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվել Պուրուճ Շիրխանյանը՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը: «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ. Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

ArmLur.am-ին Շիրխանյանի որդին՝ Գեորգի Շիրխանյանը, հայտնեց, որ այսօր արդեն, բարեբախտաբար, մայրը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Վիճակը թեև ծանր է գնահատվում, այդուհանդերձ, կյանքին վտանգ չի սպառնում: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տիկին Շիրխանյանը չի հիշում՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: Վրաերթի մանրամասները չգիտի: Հաղորդակցվում է, բայց ոչ հեշտությամբ:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է Արթուր Վարդանյանի ստեղծած «զինված հանցախմբին» անդամակցելու և աջակցելու մեղադրանքով: Նա առողջական խնդիրներ ունի, սակայն հրաժարվում է դեղորայքից:




Լրահոս