ԻՊ-ի 30 նորակոչիկ է սպանվել Լիբիայում ԱՄՆ-ի ավիացիայի իրականացրած ռեյդերի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայում ամերիկյան ավիացիան ավիահարվածներ է հասցրել իսլամիստների դիրքերի ուղղությամբ: Ավիառեյդերի թիրախ է դարձել բարձրաստիճան զինվորական Նուրեդին Շուշանեն, ով ներգրավված է անցած տարի Թունիսում իրականացված ահաբեկչական գործողություններին: Այս մասին հայտնում է The New-York Times-ը՝ հղում անելով արևմտյան աղբյուրներին:

Ավիահարվածներն իրականացվել են Տրիպոլիի արևմուտքում: «Իսլամական պետության» 30 նորակոչիկ է սպանվել: Ամենայն հավանականությամբ, նորակոչիկները Թունիսի քաղաքացիներ էին:

Ավելի ուշ հաղորդագրություն է տարածվել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն հաստատում է Լիբիայում ավիահարվածների արդյունքում զինծառայողների մահվան մասին տեղեկությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս