Հունիսի 16-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Նոր Խարբերդ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ոմն Անդոն՝ “Պնդո” մականունով, Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի մոտակայքում հարձակվել է իր վրա, պոկել պարանոցի ոսկյա շղթան և ծեծի ենթարկել իրեն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում նշված կնոջ հետ վիճաբանել և այնուհետև ոտքով հարվածներ է հասցրել Այնթափ գյուղի 17-րդ փողոցի բնակիչ, “Պնդո” մականունով ոմն Անդրանիկը, որից հետո վերջինս բացահայտ հափշտակել է կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով 72.000 դրամի նյութական վնաս: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Անդրանիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: