![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/0054aea5-81b2-4b99-a9af-31d2e316699c.jpg)
Օրեր առաջ բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում այսօր գրանցվել է առաջին երեխայի ծնունդը: Ագարակ քաղաքի բնակչուհի առաջնածին Մ. Գ-ն լույս աշխարհ է բերել 3500գ քաշով, 51 սմ հասակով առողջ տղա:
Ծնունդն ընդունել է Մեղրու բժշկական կենտրոնի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգ՝ Մարտին Խաչատրյանը:
Նշենք, որ հանրապետության նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները ստիպված չեն լինի որակյալ բժշկական օգնություն ստանալու համար հասնել մայրաքաղաք, նրանք հնարավորություն ունեն ախտորոշվելու և բուժվելու տեղում: