Չեռնոգորիայի Բար քաղաքում հունիսի 18-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Մեկնարկային օրը Վահե Մատինյանը (50 կգ) եւ Տիգրան Մնացականյանը (69 կգ) պարտվել են միայն եզրափակիչում՝ արժանանալով արծաթե մեդալների: Մրցանակակիր դառնալուն մոտ է եղել նաեւ 42 կգ քաշային Նաիրի Ղարսյանը, ով բավարարվել է 5-րդ տեղով:
Հունիսի 19-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի թիմի եւս հինգ ըմբիշներ: Մրցաշարը կավարտվի հունիսի 23-ին:
NEWS .am Sport