Ինչպես հայտնի է, սոխը միայն խոհանոցային ուտեստներ պատրաստելու համար չէ նախատեսված: Այն բազմաթիվ «շնորհքներով է օժտված»: Այս իրապես հասարակ գաղտնիքները կօգնեն բարձրացնել իմունիտետը՝ խոչընդոտելով թանկարժեք դեղորայք ձեռք բերել շտապելուն:
Ականջի ցավի դեպքում
Իհարկե, չարժե ներկայացնել ականջի անտանելի ցավերը: Ներթափանցելով դեպի գլխի խորքերը՝ թվում է՝ դրանից հնարավոր չէ ձերբազատվել: Դիմե՛ք սոխի օգնությանը: Հանե՛ք այս հրաշք բանջարեղենի կորիզը, դրեք ականջի մեջ, և շուտով ցավը կանցնի: Սոխն օգնում է նաև օջախային հատվածի բորբոքումների բուժման հարցում:
![b1c5adf5cf65343f06414b652f72455c](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/b1c5adf5cf65343f06414b652f72455c-600x318.jpg)
Մրսածության դեպքում
Դասական բաղադրատոմս, որը բոլորս շատ լավ գիտենք: Գցեք սոխը եռման ջրի մեջ և թողեք մի փոքր խաշվի: Եփած սոխի համը, իհարկե, ստիպում է ավելի լավ բան ցանկանալ, մինչդեռ արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Ցանկության դեպքում կարելի է նաև հում սոխով փորձել կազդուրվել:
![b574d4664e6dadfd137e876855856092](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/b574d4664e6dadfd137e876855856092-584x600.jpg)
Երբ աչքի մեջ ինչ-որ բան է ընկել
Ո՞ւմ ծանոթ չէ այս խնդիրը: Աչքի մեջ օտար մարմին զգալով՝ մենք իսկույն սկսում ենք տրորել այն: Սա ՍԽԱԼ Է: Այդպես Դուք ընդամենը անտեղի կվնասեք Ձեր աչքի ցանցաթաղանթը: Ավելի լավ է սոխ կտրտեք: Եվ նյարդայնացնող փոշու հատիկն ինքնուրույն դուրս կգա աչքից:
![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/40ecfde9ff3e958736ee9374c56ecb7f-600x401.jpg)
Բաց վերքերի և քերծվածքների դեպքում
Եթե Դուք պատահաբար կտրել եք Ձեր մատը, սոխն այս դեպքում էլ կարող է օգնել: Այն երկու մասի բաժանեք և դրեք վերքին: Ինքներդ կտեսնեք՝ ինչ կկատարվի:
![ae58c5410c0071a172c0377d9200f4d3](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/ae58c5410c0071a172c0377d9200f4d3-600x444.jpg)
Սպիների դեպքում
Շատերը սպի ունեն: Տղամարդկանց, ինչպես ասում են, այն գեղեցկացնում է: Իսկ կանայք հաճախ չգիտեն՝ ինչպես ազատվեն դրանցից: Եվ սոխը կրկին շտապում է օգնության: Նրա հյութն օգնում է գունաթափել մաշկի սպիով հատվածը: Օրեկան մի քանի անգամ սոխը դրեք սպիի վրա՝ մի փոքր սեղմելով, և արդեն մեկ շաբաթից արդյունքն ակնհայտ կլինի:
![7d7433e1772db0843ecd3c1d02adbade](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/7d7433e1772db0843ecd3c1d02adbade-600x450.jpg)
Վարակների, բորբոքումների դեպքում
Եթե Ձեր մաշկն ինչ-որ կերպ վարակվել կամ բորբոքվել է, ապա եռացրեք մի փոքր կաթ, ավելացրեք թարմ սոխ և մի կտոր հաց: Այս ամենից սոխի քսուկ պատրաստեք: Այն քսեք մաշկի վնասված հատվածին և սպասեք երկու ժամ: Երբ մածուկը չորանա, մաքրեք այն: Վարակը շուտով կանցնի:
![2651d631ec2f4a6a14c6b45ebbe8b8f3](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/2651d631ec2f4a6a14c6b45ebbe8b8f3-600x317.jpg)
Արևայրուքի դեմ
Արևից այրվելուց հետո մեր մաշկը կարմրում է: Վերցերք մի կտոր սոխ և հարեք ձվի սպիտակուցի հետ: Դրեք կարմրած հատվածներին, և արդյունքը նկատելի կլինի արդեն երեք ժամ հետո:
![75308f02d1910a768a68d811e7f7d108](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/75308f02d1910a768a68d811e7f7d108.jpg)
Միջատների կծածների դեմ
Ախ այս թռչող նյարդայնացնող արարածները: Ինչն է ավելի վատ նրանց կծածներից: Այն բանից հետո, երբ, օրինակ, մոծակն արել է իր սև գործը, լվացեք կծած հատվածը սառը ջրով և վրան սոխ դրեք: Իր մոգական ուժով այն ողջ թույնը կհեռացնի, ինչից հետո վերքը շատ ավելի արագ կլավանա:
![b31757392061757ef6d6ebfb70e70846](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/b31757392061757ef6d6ebfb70e70846-600x343.jpg)