
Աշնան սկզբին շախմատասերները կհետևեն աշխարհի երկու ուժեղագույն գրոսմայստերներ Մագնուս Կարլսենի և Լևոն Արոնյանի հերթական մրցավեճին:
ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման առաջատարները կհանդիպեն սեպտեմբերի 9-15-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք ,Սինքֆիլթի գավաթե մրցաշարում, որին մասնակցելու են նաև ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով և կունենա 170 հազար դոլար մրցանակային հիմնադրամ, տեղեկացնում է armchess-ը: