
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը չի մասնակցի Պրեմերայի 25-րդ տուրի «Մալագա»-ի դեմ խաղին, տեղեկացնում է «AS»-ը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը դաշտից հեռացվել էր Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղում: Իսպանական ակումբը բողոքարկել էր 22-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը, սակայն այն մերժվել է: Հավելենք, որ «Մալագա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին: