Ռուսաստանից վերադառնալուց հետո, այսօր ԱԺ-ում ՀՀ Բնական պաշարների եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է ՀԱԿ պատգմավոր Արամ Մանուկյանի հարցին “ՀայՌուսգազարդ”-ի բաժնետոմսերի ՀՀ կառավարությանը պատկանող 20%-ը ռուսական “Գազպրոմ” ընկերությանը հանձնելու մասին երեկ այդ ընկերության տարածած հաղորդագրության վերաբերյալ:
“Որեւից” գործարք կատարված չէ, ուղղակի բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին կա նաեւ 20% բաժնետոմսերի տալու-չտալու մասին հարցը: Իհարկե, ոչ միայն 20% -ի, դրան զուգահեռ շատ ուրիշ բաներ կա, որ պետք է փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերվիե”,- ասել է նախարարը:
Նա նաեւ վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ հնարավոր այդ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա, ինչպես կրգն է, ՀՀ խորհրդարանի վավերացմամբ:
“Երբ որ բանը հասնի նրան, որ միջպետական պայմանագիր ստորագրվի եւ դրա արդյուքում գործողություններ պետք է կատարվեն, նաեւ ֆինանսական պարտավորությունների մասով, անպայման կգա ԱԺ, առանց դրա հնարավոր չէ “,- իր խոսքում նշել է Արմեն Մովսիսյանը:
“ՓԱՍՏԻՆՖՈ”