«Շարժումը կյանք է», —ծնողները հաճախակի են կրկնում այս արտահայտությունը, երբ ձեզ ուղարկում են խանութ հաց բերելու:
Եվ իսկապես կյանքում կամ գնում ես ժամանակին համընթաց կամ էլ կանգնում ես տեղում հարմարավետության միջակայքում: Եվ այս ամենից գլուխդ սկսում է պտտվել:
Չենք կարող ասել, որ մեր կյանքը դարձել է ավելի լավ կամ ավելի վատ, սակայն մի բան միանշանակ է, որ այն ավելի հարմարվետ է դարձել: Վերցնենք օրինակ բջջային 10 տարվա հնության ինտերնետը: Հիշում եք հաստատ MIDI երաժշտությունները, որոնք ներբեռնվում էին 2 ժամում: Իսկ թանկարժեք MMS-նե՞րը:
Բջջային հեռախոս
Բջջային հեռախոսը իր մեծ կորպուսով ավելի շուտ հիշեցնում էր ռադիո, քան ժամանակակից կոմպակտ սարք: Դրանք ոչ միայն հնարավոր չէր լինում տեղավորել կանացի պայուսակների մեջ, այլև դժվար էր անգամ պահվում կանանց փափուկ ձեռքերում:
Զվարճանքներ
Ընտրությունն այդքան էլ մեծ չէր: Ամենատարածված խաղն իհարկե համարվում էր «Օձը». Դա ձեր համար Angry Birds չէր հիանալի գրաֆիկյով: Սակայն ամեն դեպքում շատերն էին վերոհիշյալ խաղը խաղացել:
Տեխնոմանիա
Նախկինում, երբ ցանկանում էինք մեզ հարմարվետ զգալ, պետք է թերևս գնեինք համակարգչային խանութի բոլոր գործիքները. տեսախցիկ, ֆոտոխցիկ, խաղային ներդիր, անձնական համակարգիչ, էլեկտրոնային գիրք, հաշվիչ և այլն: Այս ամենը հիմա տեղավորվում է ընդամենը մեկ սմարթֆոնում: Պարզապես ֆանտաստիկա է:
Համացանցային հասանելիություն
Շատ ժամանակ էր հարկավոր մինչև կկարողանաինք համացանցում հայտնվել: Հասանելությունը շատ վատ էր: Այսօր համացանցը շատ ավելի հասանելի է և ընդամենը մեկ հպումով կարողանում ես օգտվել համացանցից:
Երաժշտություն և լուսանկարներ
Համացանցային հասանելիությունը այն ժամանակ համարվում է ճոխություն, իսկ ահա նրա արագությունը պարզապես սպանող էր: Լուսանկար ներբեռնելու համար պետք էր ուժեղ ներվային համակարգ ունենալ, իսկ երաժշտության մասին խոսելն ավելորդ էր: Լուսանկարները ներբեռնվում էին 5-10 րոպեում և հաճախ ներբեռնումն ավարտվում էր ամենավատ պահին: Հիմա ծիծաղել կարելի է այդ ամենի վրա:
Ծածկույթ
Բոլորը հաստատ հիշում են ` ինչպես էինք անհուսորեն փնտրում մի տեղ, որտեղ հնարավոր էր կապ գտնել: Այսօրվա բջջային կապերը հաստատ մեզ չեն հասցնի այդ ժամանակվա հիստերիկային, երբ չէինք կարողանում կապ գտնել: «МегаФон», «Билайн» и МТС-ն ապահովում են համապատասխան ծածկույթ:
Հաղորդակցում
10 տարի առաջ ոչ մեկ անգամ չէր կարող մտածել Viber, Skype и WhatsApp հաղորդակցական միջոցների մասին: Այն ժամանակ հաղորդակցվելը դժվար էր ոչ միայն տեխնիկապես, այլ նաև ֆինանսապես: Թերևս չկար այն մատչելությունն ու հասանելությունն, ինչ այսօր: