Օբամա, Պուտին, Օլլանդ` OPO Minsk style

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
1.Նախևառաջ նման հայտարարությունը վերահաստատում է Մինսկի խմբի ունիկալ ձևաչափը` ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը և իր շահերը պաշտպանող մի շարք միջազգային փորձագետներ և ատյաներ փորձում են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ այս թեման բարձրագույն մակարդակով ամբողջությամբ փակված է:
2.Արբեջանական գազանավթային շանտաժի արտաքին քաղաքականությունը ձախողվում է` ոչ միայն գլոբալ էներգետիկ համաշխարհային զարգացումների, էներգիայի նոր աղբյուրների հայտնաբերման պատճառով, այլ նաև, որովհետև Ադրբեջանում իջել են օրգանական վառելիքի` գազի և նավթի արտահանման և մշակման ծավալները:
3.Համանախագահների հայտարարությունը լրացուցիչ կարևորություն է տալիս Հարավային Կովկասի տարարածաշրջանին` տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պարտադիր պայման համարելով: 
4.Այս հայտարարությունը հերթական ահազանգը պետք է լինի Ադրբեջանի իշխանություններին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Հիշենք ,Ֆրիդոմ հաուսըե-ի կողմից արձանագրած Ադրբեջանի կտրուկ հետընթացը` քաղաքական և քաղաքացիական իրավունքների տեսակետից:




Լրահոս