Թուրքիային խորհուրդ են տալիս չապավինել ՆԱՏՕ-ի աջակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում միջամտել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը: Եվ հենց այդ պատճառով Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի հարցով դաշնակիցներն արդեն հասկացրել են Անկարային, որ պետք չէ ապավինել դաշինքի օգնությանը: Այս մասին Spiegel ամսագրի հարցազրույցում հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը, գրում է RT-ն:

«Անկարային ռազմական աջակցություն չի ցուցաբերվի այն դեպքում, եթե թուրքական բանակը ագրեսի ցուցաբերի ՌԴ-ի դեմ»,-հայտարարել է նա:

Նախարարը հիշեցրել է այն մասին, որ «ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում դաշինքի երկրներին միայն այն դեպքում, եթե վերջիններս հարձակման զոհ են դարձել»:

Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ տվյալ դեպքում հանդես է գալիս դաշինքի կազմում ներառված բոլոր երկրների անունից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս