
Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցը Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցն է: Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել: Գործընթացը սահմանափակվել էր մասնակի կամ փոսային նորոգումներով: Փողոցի ամբողջական ասֆալտապատումն ավարտվել է մայիսի սկզբին: Մինչ այդ անցկացվել է 575 գծամետր ոռոգման նոր ջրագիծ, որի անհրաժեշտությունը նույնպես զգացվում էր տարիներ շարունակ: Փողոցի տեսքը ամբողջացրել են վարչական շրջանի միջոցներով տեղադրված նոր ու ժամանակակից երեք կանգառասրահները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն