Հայաստանի պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել հունիսի 17-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքում զետեղված տեղեկատվության առնչությամբ, ըստ որի ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից պետությանն անզգուշությամբ 15.596.400 ՀՀ դրամի ծանր հետեւանքներ առաջացնող վնաս է պատճառվել:
ՊԵԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
“2010թ. հուլիսի 16-ին ԻԻՀ քաղաքացի Արմոն Շամավոնի Օհանջանյաննամագերդին մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ տարածք է տեղափոխել խոշոր չափերի` 12.477.120 ՀՀ դրամ արժողության, 4215 կգ ընդհանուր կշռով` պիստակ, սիսեռ, նաբաթ, դդմի կորիզ եւ նուշ: Նույն օրը` դեպքը հայտնաբերելուց հետո, մաքսանենգության առարկա հանդիսացող նշված ապրանքները ի պահ են հանձնվել ,Ուրարտուե ՍՊ ընկերության մաքսային պահեստ:
Դեպքի հաջորդ օրը` 2010թ. հուլիսի 17-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իսկ նշված ապրանքները 20.07.2010թ. ճանաչվել են որպես իրեղեն ապացույց: Քրեական գործի նախաքննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետում ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար: 2010թ. սեպտեմբերի 28-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին կայացվել է մեղադրական դատավճիռ: Քրեական գործի ընթացքը լուծվել է սահմանված ժամկետներում:
“Երեւանի “Ուրարտու” արտադրական միավորում մսի կոմբինատե ԲԲ ընկերությունը մաքսային պահեստում ապրանքների պահպանության լիցենզավորվող գործունեություն իրականացրել է մինչեւ 2011թ հոկտեմբերի 10-ը: Այդ պահից սկսած “մաքսային պահեստ” ռեժիմով ձեւակերպված ապրանքները նշված տարածքում չեն պահպանվել:
“Մաքսային եւ ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեությանե լիցենզիան լիցենզավորող մարմնի` ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի կողմից տրամադրվել է սահմանված կարգով` օրենսդրությամբ պահանջվող պայմանների առկայության վերաբերյալ համապատասխան մարմինների, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության Պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Էրեբունի եւ Նուբարաշեն կենտրոնի թիվ 02Վ-203 տեղեկանքի հիման վրա:
Ընդ որում, լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, տարածքի պահպանության պահնորդաազդանշանային եւ այլ անհրաժեշտ պայմանների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրած մարմիններն իրենք են պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության իրականացնում իրենց պատասխանատու հսկողության ենթակա իրավիճակների ստուգումները եւ խախտում հայտնաբերելու դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ:
Վերը շարադրված փաստերի առկայության պարագայում տարակուսանք է առաջացնում “ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից պետությանն անզգուշությամբ 15.596.400 ՀՀ դրամի ծանր հետեւանքներ առաջացնող վնաս պատճառելուե որակումը, մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատակիցներին ՊԵԿ-ի մաքսային ծառայության աշխատակիցներից չտարբերակելը, ինչպես նաեւ մինչեւ գործի նախաքննության ավարտը նման հաղորդագրության տարածումը”: