
Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ԲԿ-ում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.04-ին հայտնաբերվել է 25սմ երկարությամբ օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: