![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/e0d90e5d-f6e3-4334-aa1a-b287d2d6c993.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով հագուստների հավաքածուի ցուցադրությանը: Կենտրոնի ներկայացրած հագուստներում և աքսեսուարներում, որոնք պատրաստվել են «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ, կիրառվել են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: