«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում դեռ բավարար չէ, որպեսզի ՀՀ-ն ընդգրկվի ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի մեջ»,-երեկ նման հայտարարություն է արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նա ընդգծել է, թե «Հազարամյակի մարտահրավերներ»-ը համագործակցության գրեթե 13 ցուցանիշ է դիտարկում, որոնցից շատ է կարեւորում երկու ցուցանիշը, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարը: Ըստ Հեֆֆերնի՝ անհրաժեշտ է, որ հիմա Հայաստանն աշխատի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Հատկանշականն այն է, որ ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում կոռուպցիայի առկայության մասին է խոսում վարչապետ Տիգրան Սարգսյանի «օֆշորգեյթից», նրա հասցեին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից կոռուպցիոն մեղադրանքներից եւ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո: Իսկ քաղաքականության մեջ նման երեւույթներն ամենեւին էլ պատահական չեն լինում: Ասել է թե՝ այսպես դեսպանը լուրջ «մեսիջ» է հղում իշխանություններին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը դադարեցրեց 2008թ. նախագահական ընտրություններից ու մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԱՂԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ