Հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում. Gazeta.ru-ի վերլուծությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Հայաստանին՝ մոտակա 2 տարում ռուսական սպառազինության գնման համար: Gazeta.ru-ն ներկայացնում է, թե ինչի համար են անհրաժեշտ նոր մատակարարումները:

Երևանը Մոսկվայից կստանա և այժմ արդեն կարող է կառավարել 200 միլիոն դոլարի չափով վարկային միջոցները ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերելու համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել, որի մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Միջոցները տրամադրվում են Հայաստանին՝ 2003թ. և 2013թ. թվագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման ապահովման նպատակով: Համաձայնագիը, որը ստորագրվել է 2015թ. հունիսին և ուժի մեջ մտել 2016թ. փետրվարի 10-ին, ենթադրում է, որ Հայաստանը կօգտագործի վարկը մինչև 2017թ. վերջ:

Չնայած նրան, որ սկզբնապես միջոցները տրամադրվել են ԱՄՆ դոլարով, փաստաթղթում ասվում է, որ երկրների միջև հաշվարկները կիրականացվեն ռուբլիով:

«Սմերչը» թռչում է Երևան

1353525920_rzso-smerch

Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական սպառազինության և ռազմատեխնիկայի թվարկում.

_1
Սմերչ

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ,

Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ,

թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր,

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր,

KMO_148519_00242_1_t210_210829
Սոլնցեպյոկ

9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ,

ՌՊԳ -26 նռնականետներ,

«Դրագունով» դիպուկահարային զենք,

«Տիգր» զրահամեքենաներ, ինժեներային և կապի միջոցներ:

Թվարկվածներից առաջին և ամենակարևոր կետը «Սմերչ» ռեակտիվ համակարգն է, որը մի քանի տարի առաջ կարող էր մոտ 12,5 միլիոն դոլար արժենալ: Հայաստանում «Սմերչ» ռեակտիվ համակարգեր չկան, այն դեպքում, երբ նրա աշխարհաքաղաքական գլխավոր օպոնենտը՝ Ադրբեջանը, 12 նման համակարգեր ունի, որոնք ձեռք է բերել Ուկրաինայից: Մյուս կողմից, Հայաստանն ունի չինական AR1A նմանատիպ համակարգեր:

AR1Aa
AR1A

Միջոցների մեծ մասը կարող է գնալ վերոնշված «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրի ձեռքբերման համար: Ինչպես սեպտեմբերին «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչ Իգոր Սեվաստյանովը՝ «Սոլնցեպյոկ»-ը ամենամատակարարվող ռուսական սպառազինությունների շարքում առաջիններից է: Համակարգի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես մերձարևելյան տարածաշրջանի երկրները: «Վեդոմոստի» պարբերականի աղբյուրների տվյալների համաձայն՝ 2013թ. Ռուսաստանը 6 միավոր «Սոլնցեպյոկ» է մատակարարել Ադրբեջանին:

Հայաստանի մարտունակությունը

armenian-army

Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ հայկական բանակում այսօր 50 հազար զինծառայող է ծառայում: Հայաստանն աշխարհում ամենառազմականացված երկրների թվում է՝ առաջ անցնելով և՛ Ռուսաստանից, և՛ Հարավային Կովկասի իր հարևաններից, և՛ ԽՍՀՄ նախկին հանրապետություններից:

devushki11Այդ առումով հայկական պետականությունը մասամբ հիշեցնում է իսրայելականը. երկիրը սահմանակից է 3 խոշոր իսլամական երկրների՝ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետ:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը երկրի համար նույնքան մեծ նշանակություն ունի, որքան Հոլոքոստը՝ Իսրայելի համար:

Թուրքիայի հետ հարաբերությունները մինչ այժմ լարված են: Առավել լարված են հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով:

Ընդ որում, մի շարք փորձագետներ հայկական զինված ուժերն ամենամարտունակն են համարում Հարավային Կովկասում:  

791862

Նույնիսկ չնայած նրան, որ երկիրը չունի նավատորմ՝ ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի: 2007թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայկական բանակը բնորոշել էր որպես «հետխորհրդային տարածքի բանակների թվում ամենամարտունակը»:

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը պարզաբանում է.

«Ադրբեջանը կարող էր զգալի ռեսուրսներ կուտակել և մեծ քանակությամբ սպառազինություն գնել Ռուսաստանից: Այդ կերպ, ուժերի հավասարակշռությունը կխախտվեր, և նախադրյալներ կստեղծվեին կոնֆլիկտի սառեցված փուլը թեժացնելու համար: Ռուսաստանը ճիշտ որոշում է կայացրել, որը թույլ կտա լիկվիդացնել այդ անհավասարակշռությունը»:

Երևանի համար վարկի շահավետ պայմանները պայմանավորված են Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերություններով: Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ՝ Հայաստանը ՀԱՊԿ հիմնական անդամ է: Բացի այդ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրներից մեկն է:

Միևնույն ժամանակ, ռուս-ադրբեջանական հարաբերություններն ակնհայտորեն դժվար ժամանակներ են ապրում: Բաքուն շահագրգիռ է շարունակել բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ: Դա համընկավ Լեռնային Ղարաբաղում լարվածության վերսկսման հետ, ինչն էլ ավելի է ամրացնում Մոսկվայի և Երևանի միջև կապը: Ի վերջո, ռուս-վրացական հարաբերությունները զգալիորեն ջերմացան Միխայիլ Սաակաշվիլիի հեռացումից հետո, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջև ոչ հստակ հեռանկարներ կան՝ կապված ՆԱՏՕ-ի՝ Թբիլիսիի հետ համագործակցությունն ամրապնդելու ցանկության հետ:

4889_bՀայաստանի Գյումրի քաղաքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան: Այնտեղ մոտ 5 հազար ռուս զինծառայող է ծառայում: Հայաստանում է գտնվում նաև «Էրեբունի» ավիաբազան: Մոսկվան մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ է պարբերաբար մատակարարում:

ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը համարում է, որ Հայաստանին սպառազինությունների նոր մատակարարումները հավելյալ ճնշում են ենթադրում Թուրքիայի վրա:

Ինչպես ենթադրում է աղբյուրը՝ Ռուսաստանը կարող է շարունակել ապահովել Հայաստանին զենքով, այդ թվում՝ անվերադարձ: Աղբյուրը նշում է նաև, որ համաձայնագիրը հաստատվել է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից առաջ: Այժմ Ռուսաստանն առավել քան երբև հետաքրքված է հայկական զինուժի մարտունակությամբ:

Sukhoi-Su-30-IAF
Սու-30

Աղբյուրն ընդգծում է, որ Հայաստանը բավականաչափ ժամանակակից ավիացիա չունի, որպեսզի կանխի Թուրքիայի կողմից իր օդային տարածքի խախտումները: Դրա հետ կապված՝ բարձր են գնահատվում Երևանին՝ Սու-30 գերձայնային կործանիչների մատակարարումը:

 

 

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս