Ինչ հասցրեց կուտակել Տիգրան Սարգսյանը դեսպանի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակված Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելու առնչությամբ հայտարարագրել է 971 հազար 783 դոլարի փոխառություն եւ 3 մլն դրամ դրամական միջոց: Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 6 մլն 390 հազ. դրամ արժեքով բաժնետոմս, երկուական բնակարան եւ առանձնատուն, մեկական հողամաս ու ավտոտնակ, ինչպես  նաեւ «RANGE ROVER Super charged» մակնիշի ավտոմեքենա: Այսպիսով, մեկուկես տարում Տիգրան Սարգսյանի ունեցվածքը զգալի աճել է:

ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիս նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ դոլարային գումարը եղել է 955 հազար, իսկ դրամով «խնայողությունը» 2 մլն 500 հազար դրամ, իսկ ավտոմեքենա չի ունեցել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս