Գործարարի ինքնասպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել. նրա թողած նամակում ֆինանսների նախկին նախարար է մեղադրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ սեփականատեր Համլետ Ամիխանյանի՝ անցած տարվա փետրվարի 16-ին Նոր Հաճընի իր առաձնատանը կատարած ինքնասպանության հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ կան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախկին նախարար է հարցաքննվել: Բանն այն է, որ գործարարը թողած նամակում իր սնանկանալու մեջ մեղադրել է ֆինանսների նախկին նախարարներից մեկին: Տեղեկացնենք, որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում՝ 2005-ից 2014 թվականները, ֆինանսների չորս նախարար է փոխվել:

Սակայն հայտնի է, որ նշված ընկերությունը մյուս շինարարական կազմակերպությունների պես ծանր ֆինանսական կացությունում է հայտնվել 2008-ի աշնանը սկսված միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո: Իսկ 2008-ի աշնանից մինչեւ 2014-ի գարունը ֆինանսների նախարարությունը ունեցել է երեք նախարար՝ Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան եւ Դավիթ Սարգսյան: Թե նրանցից ով է ԱԱԾ կանչվել դեռեւս վկայի կարգավիճակով, ժամանակը ցույց կտա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս