ՀՅԴ-ի տուն նոր կռիվ է ընկել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ն տեղեկացրել է, որ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա փոխարեն որոշվել է խորհրդարան բերել ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին: ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, սակայն, 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն է, որը սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին է եւ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը:

Ռուզան Առաքելյանը 11-րդն է: ՀՅԴ-ամերձ շրջանակների փոխանցմամբ՝ Կ. Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել որեւէ մեկին:
Դեռեւս 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ համամասնական ցուցակներն էին ձեւավորվում, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շախմուրադյանը կլորիկ գումար է տվել ՀՅԴ վերնախավին անցողիկ հորիզոնականում հայտնվելու համար: Սակայն ՀՅԴ-ն ԱԺ բերեց մեկ այլ գործարարի՝ Միքայել Մանուկյանին: Խոսվում էր, որ այդ պատճառով Շախմուրադյանի ու ՀՅԴ-ի միջեւ վիճաբանություն է եղել: Եվ հիմա, երբ մանդատի հերթն իրեն է հասել, գործարարը չի ցանկանում հրաժարվել:

Ի դեպ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողներին հետ զրույցում հայտարարել է, թե կուսակցությունում Արծվիկ Մինասյանին փոխարինողի հարց չեն քննարկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս