
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկում, Արթիկում, Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Սպիտակում, Սիսիանում, Տավուշում, Կոտայքում, Հրազդանում, Բուժականում, Արտաշավանում, Ճամբարակում, Վայքում, Վանաձորում տեղում է ձյուն, Բաղրամյանում, Եղեգնաձորում, Եղվարդում, Թալինում, Արմավիրում, Աշտարակում, Էջմիածնում` անձրև:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: