ԳԱՂՏԱԳՈՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն ամեն գնով փորձում են գաղտնի պահել, թե երբ է ստորագրվել ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացման պայմանագիրը: «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանից ճշտել, թե, ըստ «Հայռուսգազարդ»-ի կողմից իրենց ներկայացված հայտի, երբ է ստորագրվել Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման մասին պայմանագիրը: Սակայն մամուլի խոսնակն ասել է, թե ինքն այդ տեղեկությունները հրապարակելու իրավունք չունի: Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին այդ մասին հարցրել էր, սակայն նախարայրը ասել էր, թե ինքը մոռացել է ժամկետը եւ չի հիշում:




Լրահոս