
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածները սիրիական «չափավոր» ընդդիմության ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:
Երկու երկրների առաջնորդները դիմել են նաև Սիրիայի իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հարձակումները սիրիացի ընդդիմադիրների վրա:
Օբաման և Էրդողանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրին:
Ավելի վաղ Օբաման կոչ էր արել Թուրքիային դադարեցնել հարձակումները սիրիացի քրդերի վրա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան