Հայաստանը կանգնած է ժողովրդագրական աղետի առջև. քայլեր ձեռնարկվո՞ւմ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում ծնելիությունը տարեցտարի նվազում է, վաղուց գաղտնիք չէ: Սակայն հատկապես վերջին տարիներին այս տխուր միտումն առավել տեսանելի է Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Նշենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում ծնվել է 41 հազար 815 երեխա, իսկ մահացությունը կազմել է 27 հազար 835: Այսինքն՝ բնակչության թվի բնական աճը կազմել է ընդամենը 13 հազար 980:

«Ժողովուրդ»-ն այս մտահոգիչ միտման առնչությամբ զրուցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

-Պարո՛ն Նալբանդյան, ՀՀ բնակչության թիվը տարեցտարի նվազում է, ինչն ավելի շատ նկատվում է հատկապես մի քանի մարզերում, որոնց թվում է նաեւ Ձեր ղեկավարած մարզը: Օրինակ՝ Լոռիում 2015 թվականին ծնված երեխաների թիվը մահացած մարդկանց թվից ավել է եղել ընդամենը 266-ով: Ի՞նչ են ասում այս թվերը, եւ արդյո՞ք Դուք այս վիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում եք:

-Այնքան ծավալուն հարց եք տալիս: Հիմա ես չեմ կարող մեկ րոպեի մեջ այդ ծավալուն հարցին պատասխանել: Ես շատ շուտով հաշվետվությամբ եմ հանդես գալու եւ Ձեր նշած բոլոր հարցերի պատասխանները Դուք այդ հաշվետվությունում կտեսնեք:

Հ. Գ. Մենք, իհարկե, կապ հաստատեցինք նաեւ Սյունիքի եւ Տավուշի մարզպետների հետ: Սակայն թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ Հովիկ Աբովյանը խուսափեցին պատասխանել այս ցավոտ խնդրի շուրջ մեր հարցերին: Խաչատրյանը նշեց, թե խորհրդակցության է, իսկ Աբովյանն էլ խուսանավեց` ասելով, որ հեռախոսով ոչ մի հարցի չի պատասխանում: Իհարկե, բավականին հարմար պատճառաբանություններ են, հատկապես երբ ասելիք չկա:




Լրահոս