
ՀՀԿ-ՀՅԴ նոր իշխանական կոալիցիայի հետ կապված խնդիրների հստակեցումը մի շարք պաշտոնյաների համար բավական բարձր տրամադրություն է ապահովել, քանի որ նրանք այլեւս համոզված են, որ իրենց պաշտոնը կոալիցիոն առքուվաճառքի առարկա չի դառնա:
Այս երեւույթը ցայտուն նկատելի էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ: Նա նախկինում «գլուխը կախ» դուրս էր գալիս կառավարության շենքից, արագ հեռանում էր՝ խուսափելով լրագրողների հետ շփվելուց: Երեկ նա ոչ միայն ակնհայտ բարձր տրամադրություն ուներ, այլեւ սիրով համաձայնվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Ավելին, Հակոբյանը մոտավորապես 10-15 րոպե ողջագուրվում էր կառավարության շենքի դիմաց կանգնած սփյուռքահայերի հետ: