ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում լավագույն ֆուտբոլիստի կոչման համար անցկացվող հարցման արդյունքները:
Հավակնորդների թվում ներկայացված էր նաև «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա հարցման արդյունքներով հավաքել է ձայների 27 տոկոսը՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Լավագոււյն ֆուտբոլիստ է ճանաչվել «Աուգսբուրգ»-ի ֆուտբոլիստ Ռագնար Կլավանը, ով «Լիվերպուլ»-ի դեմ համդիպմանը փրկել է իր թիմին պարտությունից: